Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

ՍԴ-ն կասեցրել է մարդկանց և ԶԼՄ-ների կարծիքի արտահայտման ու մամուլի ազատության սահմանափակումների գործողությունը

ՍԴ-ն կասեցրել է մարդկանց և ԶԼՄ-ների կարծիքի արտահայտման ու մամուլի ազատության սահմանափակումների գործողությունը
20.11.2020 | 21:50

Սահմանադրական դատարանը կասեցրել է Մարդու իրավունքների պաշտպանի դիմումով վիճարկվող՝ Ռազմական դրություն հայտարարելու վերաբերյալ կառավարության որոշման այն դրույթների գործողությունը, որոնք վերաբերում են ռազմական դրության ընթացքում Հայաստանի տարածքում գտնվող մարդկանց, ԶԼՄ-ների ու լրագրողների կողմից կարծիքի արտահայտման և մամուլի ազատության սահմանափակմանը՝ հայտնում է ՄԻ պաշտպան Արման Թաթոյանը:


Նրա փոխանցմամբ` խոսքը վերաբերում է «ՀՀ-ում ռազմական դրություն հայտարարելու մասին» կառավարության որոշման այն արգելքներին, որոնցով, ըստ էության, թույլ չէր տրվում քննադատել որևէ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ պաշտոնատար անձի գործողություն, այդ թվում` ելույթներ, հրապարակումներ, որոնք կարող են վերաբերել ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանը և պետական անվտանգության ապահովմանը:


Արման Թաթոյանը հայտնում է, որ այս որոշումը դեռ վերջնական չէ. դատարանը կասեցրել է այդ դրույթների գործողությունը մինչև գործի դատաքննության ավարտը:
Դիմումով վիճարկվող դրույթների սահմանադրականությունը դեռ պետք է քննարկվի դատարանի հիմնական նիստում, որը նշանակված է դեկտեմբերի 4-ին:

Դիտվել է՝ 5068

Մեկնաբանություններ